Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Ճաքեր բերանի անկյուններում. armeniamedicalcenter.am

Ճաքեր բերանի անկյուններում. armeniamedicalcenter.am

Անգուլյար ստոմատիտը կամ անգուլիտը, կամ անգուլյար խեյլիտը բերանի անկյունների մաշկի կամ բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտաբանական վիճակ է, որն ուղեկցվում է ճաքերի առաջացմամբ՝ ստրեպտոկոկերի կամ դրոժանման սնկերի ազդեցությամբ:

Պատճառները.

  • ստրեպտոկոկային ախտահարում, կամ կանդիդա տեսակի դրոժանման սնկերով ախտահարում՝ B2 վիտամինի անբավարարության, շաքարային դիաբետի, կծվացքի խանգարում ունեցողների մոտ թքով բերանի անկյունների մաշկի կամ բերանի խոռոչի լորձաթաղանթի մշտական մացերացիայի ֆոնի վրա,
  • ցիտոստատիկներով, անտիբիոտիկներով և կորտիկոստերոիդներով երկարատև բուժման ֆոնի վրա կանդիդամիոտիկ ախտահարում:

 

Դասակարգումը
 

  • Ստրեպտոկոկային անգուլիտ: Առավել հաճախ ձևավորվում է երեխաների մոտ: Սկզբում բնորոշ է բերանի անկյուններում բշտի կամ ֆլիկիսլոտենի առաջացումը՝ բարակ, թույլ թաղանթով, հետագայում բշտի տեղում առաջանում է ճեղքանման էրոզիա՝ պատված թարախա-արյունային կեղևով: Կեղևը հեռացնելիս բացվում է կարմիր, հեշտ արյունահոսող մակերես, կենտրոնում` ճաքով: Դրանից 1-2 ժամ անց նորից այդ տեղում կեղև է ձևավորվում: Ճաքերի առկայության ժամանակ բերանը բացելիս առաջանում է ցավ:
  • Կանդիդամիկոտիկ անգուլիտ: Այս դեպքում բերանի անկյուններում լինում է կարմիր էրոզիա՝ շրջապատված մացերացված էպիթելի ժապավենով: Էրոզիայի մակերեսին կարող է լինել հեշտությամբ հեռացվող գորշավուն սպիտակ փառ: Ի տարբերություն ստրեպտոկոկային անգուլիտի, այս դեպքում էրոզիաների մակերսին կեղևները բացակայում են: Սնկային բնույթի անգուլիտներն ունեն ռեցիդիվող քրոնիկ ընթացք:


Ախտանշանները.

  •  ճաքեր բերանի անկյուններում,
  •  ճաքեր բերանի լորձաթաղանթին,
  •  մաշկի թեփոտում,
  •  քթի թևերին սեբորեային կեղևներ,
  •  սեբորեային կեղևների առաջացում նաև դեմքի այլ հատվածներում,
  •  լեզվի այրոց և հիպերէմիա,
  •  ընդհանուր թուլություն,
  •  ախորժակի անկում,
  •  շուտ հոգնածություն,
  •  կարմրություն, էրոզիաներ, ծանր դեպքերում՝ կեղևներ և արյունահոսող խոցեր բերանի խոռոչում:


Ո՞ր հիվանդությունների դեպքում է ի հատ գալիս.
 

  •  կծվացքի խանգարում,
  •  շաքարային դիաբետ,
  •  մաշկի և բերանի խոռոչի լորձաթաղանթի մշտական մացերացիա,
  •  վիտամին B2-ի անբավարարություն,
  •  ցիտոստատիկներով, անտիբիոտիկներով և կորտիկոստերոիդներով երկարատև բուժում:


Ո՞ր մասնագետին դիմել.

  •  մաշկավեներոլոգ,
  •  ստոմատոլոգ,
  •  էնդոկրինոլոգ,
  •  թերապևտ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ